Կ.Կարապետյան. «ՀայՌուսգազարդ»-ը հետեւողականորեն շարունաում է իր ներդրումային քաղաքականությունը»

PanARMENIAN.Net - «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանն այցելել է «Հրազդան 5»-ի շինհրապարակ, ծանոթացել աշխատանքների ընթացքին, զրուցել մասնագետների հետ, հետաքրքրվել շինարարների աշխատանքային պայմաններով, այդ մասին հաղորդում է ընկերության լրատվական ծառայությունը:



Կ. Կարապետյանը արդյունավետ է գնահատել աշխատանքների ընթացքը` նշելով, որ այն նախ եւ առաջ պայմանավորված է արհեստավարժ թիմի առկայությամբ, որը աշխատանքները ժամանակին եւ պատշաճ կազմակերպելու բարձր հմտություն ցուցաբերեց:



Ըստ Կարեն Կարապետյանի, չնայած ֆինանսական ճգնաժամի ազդեցությանը եւ հետեւանքներին, «ՀայՌուսգազարդ»-ը հետեւողականորեն շարունակում է իր ներդրումային քաղաքականությունը, որի հիմնական ծանրաբեռնվածությունն ընկնում է Հրազդան ՋԷԿ-ի շինարարության ավարտման եւ արդիականացման ծրագրին: Ընդհանուր առմամբ, «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկի շրջանակում նախատեսվում է ներդնել ավելի քան 200 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Ծրագիրը հաջողությամբ ավարտելուց հետո «ՀայՌուսգազարդ»-ը հնարավորություն կստանա մասնակցելու էլեկտրաէներգիայի արտադրության շուկայում, ինչը Ընկերության գործունեության պրոֆիլային ձեւերից մեկն է, եւ ավելացնելու էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները:



Ծրագրի իրականացումը ֆինանսական ճգնաժամի պայմաններում որոշ առումով շահեկան էր Ընկերության համար: Հաշվի առնելով միջազգային շուկայում ապրանքների եւ ծառայությունների գների նվազման միտումները, ,Հրազդան-5ե-ի Տնօրինությունը կարողացավ համեմատաբար ցածր գներով ձեռք բերել որոշ անհրաժեշտ սարքավորումներ եւ մոտ 8-9 տոկոս ֆինանսական տնտեսումներ ունենալ մի շարք պայմանագրերի մասով: Այդ գումարները կուղղվեն լրացուցիչ տեխնոլոգիական նախագծերի իրականացմանը:



2006 թվականին Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ ,Գազպրոմե ԲԲԸ-ի միջեւ ստորագրվել էր համաձայնագիր, որի համաձայն, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն ձեռք է բերում «Հրազդանի ՋԷԿ»-ի 5-րդ էներգաբլոկի ակտիվները (գույքը)՝ դրա շինարարության ավարտման եւ արդիականացման պարտավորություններով:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---