Հայաստանի, ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները կհանդիպեն սեպտեմբերին

PanARMENIAN.Net - Հայաստանի, ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների Բրյուսելում հուլիսին նախատեսվող հանդիպումը չի կայանա: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց Լեռնային Ղարաբաղի արտաքին քաղաքականության եւ անվտանգության հասարակական խորհրդի ղեկավար Մասիսի Մաիլյանը: «Ինչպես պարզվել է, նախարարական «ԵՄ եռյակը» հուլիսին կլինի Մոսկվայում, ուստի որոշում էր կայացվել հետաձգել Բրյուսելում կայանալիք հանդիպումը», - նշել է Մաիլյանը, ավելացնելով, որ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը տեղափոխվել է սեպտեմբեր:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---