ԱՄՆ-ի հրեաները փորձում են խանգարե՞լ ամերիկյան օժանադակության հատկացմանը Ղարաբաղին

PanARMENIAN.Net - «Որքանով տեղյակ եմ, ԱՄՆ-ի հրեական լոբբին արդեն աշխատում է Սենատի ուղղությամբ, որպեսզի կասեցնի հայկական բանաձեւի ընդունումը` ԼՂ-ին օգնություն հատկացնելու մասին: Հայերը շատ են շտապում, եւ չեմ կարծում, որ նրանք այսուհետ կկարողանան նույն հեշտությամբ առաջ մղել իրենց նախաձեռնությունները Սենատում», հայտարարել է Ադրբեջանի եվրոպական հրեաների ղեկավար Գենադի Զելմանովիչը:



«Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի Բաքու կատարած այցից հետո հրեաների վերաբերմունքն Ադրբեջանի հանդեպ աշխարհում փոխվեց: Այժմ բազում հրեական կազմակերպություններ արտերկրում Ադրբեջանը Իսրայելին բարեկամ երկիր են համարում: Կարծում եմ, որ ամերիկացի հրեաները այնտեղի ադրբեջանական համայնքի հետ կկարողանան արժանի հակահարված հասցնել հայկական լոբբիին»,-ասել է նա, հաղորդում է 1news.az-ը:



Հուլիսի 9-ին ԱՄՆ Հատկացումների կոմիտեւում քվեարկություն տեղի կունենա օտարերկրյա օգնության հատկացումների վերաբերյալ: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել Սենատի կոմիտեի նախագահ Դենիել Ինոյին աջակցել 70 մլն դոլարի հատկացմանը Հայաստանին ու 10 մլն դոլարի հատկացմանը Լեռնային Ղարաբաղին, ինչպես նաեւ վերականգնել Հայաստանին ու Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնութնան հավասարակշռությունը:



ANCA-ն նշում է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը առաջարկել էր 38 տոկոսով կրճատել ՀՀ-ին հատկացվող օգնությունը եւ ավելացնել ռազմական օժանդակությունը Բաքվին:



Քվեարկությունն արդեն եղել է Ներկայացուցիչների պալատի Հատկացումների կոմիտեւում, որի արդյունքում առաջարկվել է ՀՀ-ին հատկացնել 48 մլն դոլար, իսկ ԼՂ-ին` 10 մլն դոլար: Կոնգրեսականները նաեւ քվեարկել են Հայաստանին ու Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության հավասարակշռության օգտին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---