ՀԲ ղեկավարությունն անձամբ է ծանոթացել Հայաստանի գյուղական շրջանների բարեկարգման ծրագրի իրագործմանը

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի գծով տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը, որն աշխատանքային այցով գտնվում է Հայաստանում, եւ ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը հուլիսի 8-ին 3 ծրագրերի շրջանակներում իրագործվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով, այցելել են Արագածոտնի մարզի 4 գյուղեր` Աղցք, Վարդենուտ, Արա, Մուլքի:



Պատվիրակությունը հավաստիացավ, որ Աղցքում գազաֆիկացման աշխատանքներ են իրականացվում: Վարդենուտում եւ Արայում վերանորոգվում են գյուղեր տանող 3,5 կմ ճանապարհները: Նախագիծն իրականացվում է գյուղական ճանապարհների բարեկարգման ծրագրի շրջանակներում (LRIP):



Մուլքի գյուղում կառուցվում է պոմպակայան ջրամատակարարման համար: «Մեր այցի նպատակն է հավաստիանալ, որ հատկացված ֆինանսական միջոցները լավագույնս են օգտագործվում»,-ասել է Ալամը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---