Երեւանում բացվել է «Ոսկե ծիրան» VI միջազգային կինոփառատոնը

PanARMENIAN.Net - Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում հուլիսի 12-ին հանդիսավոր կերպով բացվեց «Ոսկե ծիրան» VI միջազգային կինոփառատոնը:



Ըստ ավանդույթի, փառատոնի բացման արարողությունը սկսվեց ծիրանի օրհնության կարգով սբ.Զորավոր եկեղեցում: Այնուհետեւ տեղի ունեցավ «Առաջին շրջան» ֆիլմի պրեմիերան Ժան Ռենոյի մասնակցությամբ, որի պրոդյուսերն է հայտնի ֆրանսահայ կինեմատոգրաֆիստ Ալան Թերզյանը:



«Համոզված եմ, փառատոնի ողջ ընթացքը հագեցված է լինելու միմյանց լավ իմանալու, համամարդկաին արժեքները գնահատելու , կինոարվեստի հրաշքները վայելելու, Հայաստանը եւ Երեւանը մոտիկից ճանաչելու հնարավորությունը: Մենք բոլորս պատրաստ են աջակցելու, որ քաղաքի եւ փառատոնի հյուրերի առավելագույն հաճույք ստանան եւ իրենց հետ տանեն լավագույն տպավորությունները»,-ասել է Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը` ողջունելով մասնակիցներին ու հյուրերրին:



Փառատոնի բացման արարողությանը ներկա էր «Առաջին շրջան» ֆիլմի պրոդյուսեր, ֆրանսիական «Սեզար» կինոմրցանակի նախագահ Ալան Թերզյանը: «Իմ տատիկն ինձ սովորեցրել է վաղ արթնանալ, շատ աշխատել: Ջանադրաբար կատարելով նրա պատգամը տարիներ շարունակ, այսօր ինձ հաջողվեց կատարել նրա մեկ այլ ցանկություն` այցելել մեր պատմական հայրենիք` Հայաստան»,-բացման արարողությանն ասել է Ա.Թերզյանը:

«Ոսկե ծիրան» VI միջազգային կինոփառատոնն անցնում է Երեւանում հուլիսի 12-19-ը: Փառատոնային ծրագրում ընդգրկվել են 3 հիմնական մրցանակային ծրագրեր` վավերագրական կինո, խաղարկային կինո եւ հայկական համայնապատկեր: Իր հերթին, փառատոնի շրջանակներում կցուցադրվեն նաեւ հետեւյալ ծրագրերում ընդգրկված ֆիլմեր` ռեժիսորներ առանց սահմանի, Երեւանյան պրեմիերա, Հարգանքի տուրք, Վարպետներ, Նկարահանված է Հայաստանում, Մեկ օր Եվրոպայում, «Մարգարետ Միդ» փառատոնի ծրագիրը, եւ հետահայաց ցուցադրություններ: «Ոսկե ծիրանը» կներկայացնի 150 ֆիլմ շուրջ 53 երկրից:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---