«Տուն դարձիր» ծրագրին մասնակցելու համար 300 հայտ է ներկայացվել

PanARMENIAN.Net - «Տուն դարձիր» ծրագրին մասնակցելու համար 300 հայտ է ներկայացվել 14-25 տարեկան սփյուռքահայերից, հաղորդել է «սփյուռքի նախարարության «Տուն դարձիր» ծրագրի ղեկավար Ժենյա Ազիզյանը



«Տուն դարձիր» ծրագիրը մշակել է սփյուռքի նախարարությունը` մի քանի հասարակական կազմակերպությունների հետ համատեղ: Նպատակն է ակտիվացենլ երիտասարդության այցերը Հայաստան, որտեղ նրանք կբնակվեն հայկական ընտանիքներում:



Ծրագրի առաջին փուլում, որը մեկնարկում է հուլիսի 15-ին, ըստ Ժենյա Ազիզյանի, կմասնակցեն 137 սփյուռքահայեր Սիրիայից, Թուրքիայից, Վրաստանից, Ուկրաինայից, Եգիպտոսից, Իրանից, Ռուսաստանից:



«Չնայած նրան, որ ըստ ծրագրի մինչեւ նոյեմբեր նախատեսվում է ընդունել 500 երեխա, մենք արդեն 300 հայտ ենք ստացել: Շարունակում ենք օրեկան 2-10 հայտ ստանալ: Մենք հուսով ենք, որ մեր հովանավորները, գնահատելով ծրագրի բարդությունը, չեն մերժի»,-ասել է ծրագրի ղեկավարը:



Ծրագրի մասնակիցները կբնակեցվեն Երեւանում, Արմավիրի, Արարատի, Կոտայքի, Արագածոտնի մարզերում:



Պետությունը բոլոր ծախսերը վերցնում է իր վրա` ներառյալ մուտքի արտոնագրի ծախսերը, ուղեվարձը եւ տրանսպորտը, թանգարանների եւ պատմական հուշարձանների այցելությունը: «Տուն դարձիր» ծրագրի իրականացմանը պետական բյուջեից 22 մլն դրամ է հատկացվել:



Ծրագրի հովանավորներն են Ամերիկայի իրաքահայերի միությունը, Երեւանի կոնյակի գործարանը, «ԱրմենՏել» ընկերությունը եւ ՎիվաՍելլ-ՄՏՍ բջջային օպերատորը:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---