Թեհրան-Երեւան ինքնաթիռի վթարում զոհված իրանցի ձյուդոիստների անունները

PanARMENIAN.Net - Հայտնի են դարձել Caspian Airlines ավիաընկերության ինքնաթիռի, որը կատարում էր Երեւան-Թեհրան չվերթը, վթարում զոհված Ձյուդոյի Իրանի պատանեկան հավաքականի անդամների անունները: Իրանի ԶԼՄ-ների տվյալներով, Երեւան է մեկնել 8 ձյուդոիստ եւ երկու մարզիչ, ներկայացված 12-ի փոխարեն:



Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը, Հայաստանի ֆեդերացիայի ներկայացուցիչները գտնվում էին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում` իրանական պատվիրակությանը դիմավորելու նպատակով: «Մենք երկու մեքենա էինք ուղարկել իրանական պատվիրակությանը դիմավորելու նպատակով: Ծրագրվում էր Հայաստանի եւ Իրանի պատանեկան հավաքականների համատեղ ուսումնամարզական հավաք անցկացնել: Իրանի ֆեդերացիան մեզ է ուղարկել 12 անդամի անունները, իսկ թե ով չի մեկնել, մեզ առայժմ անհայտ է: Մեծ ցավ եմ հայտնում պատահածի առնչությամբ», - ասել է Ավետիսյանը:



Իրանի պատանեկան հավաքականի անդամների անուններն են.



Մարզիչները` Ալի Բահրամի-1965 թ.ծնված, Մոհամեդ Ջենաբզադեհ-1965 թ. ծնված:



1. Հոսեյն Բանա-1993 թ. ծնված

2. Մոսայեբ Ազիզոլահի-1993 թ. ծնված

3. Յահյա Բագհերփուր-1993 թ. ծնված

4.Վահիդ Դոլո Էբրահիմի-1994 թ. ծնված

5. Սաիդ Ռասուլի-1993 թ. ծնված

6.Մուսթաֆա Սաբահի-1993 թ. ծնված

7.Իման Զեինիվանդնեջադ-1993 թ. ծնված

8. Մոհադես Ալի-1993 թ. ծնված

9. Բահրամ Աղախանի

10.Ալիրեզա Լաշգարի



Երկու վերջին ձյուդոիստի մասին տվյալներ իրանական կողմը չի ներկայացրել, քանի որ նրանք պետք է անձնագիր ստանային մոտ օրերս: Նրանց անունները ճշգրտվում են:



153 ուղեւոր փոխադրող ինքնաթիռն ընկել է Կազվին քաղաքում, Իմամ Հոմեյնիի օդանավակայանից թռչելուց 15 րոպե անց:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---