Lեւոն Քալանթար. Ռազմական թեմայով ֆիլմերը ակտուալ կլինեն, քանի դեռ լուծված չէ Ղարաբաղի հարցը17 հուլիսի 2009 - 22:13 AMT PanARMENIAN.Net - «Լեւոն Քալանթարի «Կովկասի գերուհին» ներկայացվել է Երեւանի «Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում: Կարճամետրաժ փաստագրական ֆիլմը պատմում է 15-ամյա բաժանումից հետո իր հարազատների հետ ԼՂՀ-ում ապրող ադրբեջանցի Զինայի հանդիպման մասին: «Թեեւ ֆիլմում չկան պատերազմական կադրեր, սակայն այն հագեցած է պատերազմի ոգով: Նման թեմատիկայի ֆիլմերն ակտուալ կլինեն, քանի դեռ լուծված չէ Ղարաբաղի հարցը: Դրանք անհրաժեշտ է նկարահանել, քանի որ հանրությունը հաճախ չի տիրապետում կարեւոր տեղեկատվության»,-ասել է ֆիլմի ռեժիսորը մամլո ասուլիսում: Փաստագրական ֆիլմը ռեժիոսորի 15-րդ աշխատանքն է, ով նաեւ հարյուրավոր հեռուստահաղորդումների հեղինակ է: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է նաև Ռուբեն Վարդանյանի կալանքը Դատարանը հավանություն է տվել դատախազության միջնորդությանը ՀՀ-ն Կիպրոսում դեսպանություն կբացի Նշվել է, որ դա կնպաստի Հայաստան–Կիպրոս հարաբերությունների հետագա զարգացմանը Կիրանցի բնակիչները դժգոհ են սահմանազատման արդյունքներից. Գյուղապետն ասել է՝ մինչև վերջ նրանց կողքին է Կառավարությունից ասել են, որ բնակիչներից մի քանիսի հետ կհանդիպեն Իջևանում ԱԺ նախկին պատգամավոր Ախոյանը կալանավորվել է ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափի հափշտակության համար Նախաքննությունը շարունակվում է |