Սեպտեմբերին Երեւանում կկայանա միկրոէլեկտրոնային չորրորդ հայկական օլիմպիադան

PanARMENIAN.Net - 2009թ. սեպտեմբերին Երեւանում կկայանա միկրոէլեկտրոնային չորրորդ հայկական օլիմպիադան, որի գլխավոր հովանավորն ու կազմակերպիչը «Սինոպսիս Հայաստան» ՓԲԸ-ն է



Օլիմպիադայի հիմնական նպատակն է խթանել միկրոէլեկտրոնիկայի զարգացումը Հայաստանում, երիտասարդ ու տաղանդավոր կադրեր հայտնաբերել, երիտասարդ մասնագետների շրջանում միկրոէլեկտրոնիկայի հանդեպ հետաքրքրության բարձրացումն է:



Օլիմպիադային կարող են մասնակցել մասնագիտական քոլեջների ու բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներն ու ընկերություններում աշխատող մինչեւ 30 տարեկան միկրոէլեկտրոնիկայի մասնագետներ:



Օլիմպիադան երկու փուլով կանցնի, որի առաջին փուլը կանցնի ստուգարքի ձեւով, իսկ երկրորդը` մրցման, մասնավորապես, մասնակիցներին կառաջարկվեն օրիգինալ լուծումներ պահանջող խնդիրներ:



Օլիմպիադայի մասնակիցներին մրցանակներ կհանձնվեն` 1-ին տեղի համար նոութբուք, 2-ի համար` 300 հազար դրամ, իսկ 3-ի համար 150 հազար դրամ: Նախատեսվում են նաեւ հատուկ մրցանակներ` «Ամենաէլեգանտ լուծման», «Ամենաարդյունավետ լուծման համար», «Ամենաստեղծագործական լուծման համար», «Լավագույն ինժեներական լուծման համար», «Ամենաօրիգինալ լուծման համար», «Ամենաերիտասարդ մասնակցին», «Կանանց շրջանում լավագույն արդյունքի համար», «Լավագույն արդյունքը Գյումրու մասնակիցների շրջանում» եւ այլն:



Հայտերը հարկավոր է ներկայացնել «Սինոպսիս Հայաստան» ՓԲԸ մինչեւ սեպտեմբերի 14-ը, իսկ Գյումրու մասնակիցների համար` մինչեւ օգոստոսի 28-ը, ասվում է Synopsys Armenia ընկերության մամլո հաղորդագրության մեջ:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---