ԹԲԻԼԻՍԻՅՈՒՄ ՍԵՅՍՄԻԿ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՀԱՅ ՍԵՅՍՄՈԼՈԳ

PanARMENIAN.Net - Երեկ Թբիլիսիյում հանկարծամահ է եղել Հայաստանի կառավարությանը կից Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության չափիչ համակարգերի ինստիտուտի տնօրեն Մարատ Բաբայանը: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, վկայակոչելով «BS-Press» գործակալությունը, 52-ամյա մասնագետը Թբիլիսիի էր ժամանել անցյալ շաբաթ վրացի գործընկերներին երկրաշարժի հետեւանքների հաղթահարման գործում օգնություն ցույց տալու նպատակով: Հին Թբիլիսիի մի շարք շրջաններում հայ մասնագետները տեղադրում էին հատուկ սարքավորումներ սեյսմիկ ակտիվությունը գրանցելու համար: Մարատ Բաբայանը վախճանվել է Թբիլիսիի Ճուղուրեթի շրջանում սարքավորումները տեղեդրելիս: Ինչպես հաղորդել են դեպքի վայր ժամանած դատախազության ներկայացուցիչները, մահվան ստույգ պատճառը կորոշվի համապատասխան բժշկական փորձաքննությունից հետո: «Շտապ օգնության» բժիշկների խոսքերով, նախնական եզրակացության համաձայն, մահվան պատճառը սրտի աշխատանքի դադարեցումն է:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---