ԿԱՍԵՑՎԵԼ Է ՀԱՅ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՍՕՐ ԲԱՔՎՈՒՄ ԲԱՑՎԱԾ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ

PanARMENIAN.Net - Հայ մարզիկները չեն մասնակցում ընբշամարտի Եվրոպայի 45-րդ առաջնությանը, որը այսօր սկսվել է Բաքվում: Ըմբշամարտի հայկական ազգային ֆեդերացիան հրավեր էր ստացել Եվրոպայի ըմբշամարտի եւ հունա-հռոմեական ըմբշամարտի ֆեդերացիայից: Սակայն, առաջնության կազմակերպիչները որոշում են ընդունել թույլ չտալ հայերին մասնակցել մրցաշարին, պատճառաբանելով դա նրանով, որ հայկական կողմը խախտել է արարողակարգը` սահմանված ժամկետում հայտ չներկայացնելով: Ընդամենը առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել 27 երկրներ: Նշենք, որ անվտանգության նկատառումներից ելնելով` Բաքվի առաջնությանը մասնակցելուց ձեռնպահ են մնացել այլ պետություններ ներկայացնող հայկական ծագումով մարզիկները:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---