Վրաստանը զրկում է Հարավային Օսեթիային ինքնավարությունից ու անվանումից

PanARMENIAN.Net - «Հարավային Օսեթիա» անվանումը չի գրանցվի Վրաստանի սահմանադրության մեջ: Այդ մասին հայտարարվել է Վրաստանի սահմանադրական ուղղումների հանձնաժողովի Տարածքային կառուցվածքի եւ տեղական ինքնակառավարման գծով աշխատանքային խմբի երկրորդ նիստում: Ըստ խմբի ղեկավար, Կախա Կուրաշվիլիի Վրաստանի Սահմանադրության մեջ Ցխինվալի հատուկ կարգավիճակը ինքնավարության իրավունքներով հաշվի կառնվի, սակայն առանց Հարավային Օսեթիա անվանման:



Աջարիայի ու Աբխազիայի ինքնավար հանրապետությունների կարգավիճկաը հաշվի կառնվի ընդհանուր առմամբ: Այնուհետեւ հանրապետություններն իրենք կընդունեն իրենց սահմանադրությունները` ըստ երկրի գլխավոր օրենքի:



«Կարեւոր է, որ Աջարիայի ու Աբխազիայի դեպքում ասիմետրիա չլինի, այսինքն որ մի ինքնավանրությունը մյուսից ավելի շատ իրավունքներ չունենա»,-ասել է Կուրաշվիլին:



Երկրի տարածքային կառուցվածքը նախատեսում է 13 վարչատարածքային միավոր, ներառյալ Աբխազիայի ու Աջարիայի ինքնավար հանրապետությունները, Ցխինվալի տարածաշրջանն իր հատուկ կարգավիճակով ու Թբիլիսին, որպես մարզին հավասար միավոր, հաղորդում է «Գրուզիա Օնլայնը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---