Երեւանում ստորագրվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ինստիտուցիոնալ զարգացման ծրագիրը

PanARMENIAN.Net - ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կենտրոնական գրասենյակում, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻվարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը եւ կանադական CRC Sogema /Սի էռ սի Սոջեմա/ խորհրդատվական ընկերության ֆինանսական տնօրեն Պոլ Դյուսեն ստորագրեցին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ինստիտուցիոնալ զարգացման ծրագիրը, հաղորդում է բանկի լրատվական ծառայությունը:



Դեռեւս 2008թ. հոկտեմբերին, երբ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը /ՎԶԵԲ/ եւ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ստորագրեցին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կապիտալում ՎԶԵԲ-ի մասնակցության պայմանագիրը, այն նախատեսում էր նաեւ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ինստիտուցիոնալ զարգացման ծրագրի իրագործում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի ֆինանսավորմամբ: Հայտարարված միջազգային մրցույթի արդյունքում ծրագրի իրականացնող ընտրվեց կանադական National Bank of Canada /Նեյշընըլ բենկ օֆ Կանադա/ բանկի գործընկեր CRC Sogema /Սի էռ սի Սոջեմա/ խորհրդատվական ընկերությունը:



Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, առաջիկա երկու տարիների ընթացքում հիշյալ ընկերությունը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ինստիտուցիոնալ զարգացման ծրագրի շրջանակներում աշխատանքներ կիրականացնի ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կորպորատիվ կառավարման, մարդկային ռեսուրսների կառավարման, բանկի գործնական զարգացման, ռիսկերի կառավարման եւ ներքին համակարգերի, ռազմավարության զարգացման եւ այլ ոլորտներում: Ծրագրի անբաժանելի մաս է կազմում եւ կարեւոր բաղադրիչ է նաեւ հատուկ ուսուցումների եւ վերապատրաստումների իրականացումը, որոնք ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ աշխատակիցների համար կազմակերպվելու են կանադական National Bank of Canada բանկում:



Ծրագրի իրականացման փուլում ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ մշտապես աշխատելու է երկարաժամկետ եւ կարճաժամկետ փորձագետներից բաղկացած խորհրդատվական խումբ:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---