Օդեսսայում քննարկում էին ազգամիջյան հարաբերությունները

PanARMENIAN.Net - Այն, որ Օդեսսան «իդեալական ազգամիջյան հարաբերությունների կղզյակ է», միֆ է: Այդ մասին ասվել է Գորշենինի անվան հիմնահարցերի ինստիտուտի Օդեսսայի մասնաճյուղում կայացած մամլո ասուլիսում: Նման գնահատականի համար հիմք են ծառայել «Ազգամիջյան հարաբերությունները Օդեսսայի բնակինչների աչքերով» հարցման արդյունքները, որի ընթացքում հարցման է ենթարկվել 18-ից բարձր տարիք ունեցող շուրջ 600 մարդ:



Հարցվածների մեծ մասը` 59,5 տոկոս պնդել է, թե միանման է վերաբերվում բոլոր ազգությունների ներկայացուցիչներին: Սակայն մեկ երրորդից ավելին` 37 տոկոսը խոստովանել է, որ որոշ ազգությունների ու ժողովրդների ներկայացուցիչներ իրենց մոտ հակակրանք են առաջացնում:



Սոցիոլոգ եւ պատմաբան Վիկտոր Սավչենկոն հայտարարել է, թե իրեն զարմացնում են հարցման արդյունքները, իսկ քաղաքապետարանի երիտասարդության ու ընտանեկան քաղաքականության վարչության պետ Անդրեյ Յուսովը դա «լուրջ ազդանշան է» համարել: Ըստ Վ.Սավչենկոյի, դեռեւս 15-20 տարի առաջ նման արդյունքներն Օդեսսայում անհնարին կլինեին: Նա ընդգծել է, որ դա կապված է նաեւ տնտեսական ճգնաժամի հետ, քանի որ այդ պայմաններում սրվում են հակասությունները, մարդիկ սկսում են մեղավորների որոնել, իսկ իշխանավորները իրենցից «ուշադրությունը շեղում են այլազգիների վրա»:



Ըստ Սավչենկոյի, կա նաեւ քաղաքական բաղադրիչ` Օդեսսայում գոյություն ունի մարգինալների մի շերտ, որոնք «սովոր չեն մտածել» եւ դառնում են որոշակի քաղաքական ուժերի քարոզչության օբյեկտը:



Օդեսսայի իրավապահ մարմինները եւս նպաստում են ազգամիջյան պառակտմանը, հանցագործներին անվանելով «կովկասյան ազգության անձիք», ասել է քաղաքապետարանի երիտասարդության ու ընտանեկան քաղաքականության վարչության փոխնախագահ Անդրեյ Յուսովը: Կլոր սեղանին ներկա Analitika.at.ua-ի փորձագետ Դավիթ Դավթյանը նշել է, որ տեղեկատվության նման մատուցումը անբարոյական է եւ չի համապատասխանում ժողովրդավարության չափանիշներին:



Իր հերթին Յուսովը նշել է, որ իրավապահները, նշելով հանցագործի ազգությունը, նպաստում են ագամիջյան հակակրանքի զարգացմանը: Նրա խոսքերով, հանցավորությունը ազգություն չունի եւ նրա դեմ պետք է պայքարել, չտարանջատելով նրանց ազգային հատկանիշով: Յուսովը նման տարանջատում սերմանողների թվում անվանել է «ռուսական շովինիզմի» ներկայացուցիչներին: Նրա խոսքերով, այդպիսին են «Դոզոր», «Սլավոնական միասնություն» եւ «Եղբայրություն» կազմակերպությունները: Պաշտոնյան հայտարարել է. «Դրանք ագրեսիվ, մարգինալ եւ ոչ ադեկվատ կազմակերպություններ են»: Իսկ Դավթյանը վստահ է, որ «իրականում երկրում ազգամիջյան պառակտում են սերմանում այնպիսի վայ-քաղաքական գործիչները, ինչպիսիք են Տյագնիբոկը, «Ազատություն» համաուկրաինական միավորման առաջնորդը եւ նրա նմանները, գրում է Analitika.at.ua-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---