Գյումրի քաղաքի պատմական կենտրոնում տեղադրվել են տեղեկատվական վահանակներ

PanARMENIAN.Net - Հուլիսի 26-ին «ԱՄԱՐ» մշակութային հասարակական կազմակերպությունը, ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերության ֆինանսական աջակցությամբ, «Ճանաչենք հայկական հուշարձանները» ծրագրի շրջանակներում, մի քանի լեզուներով տեղեկատվական վահանակներ է տեղադրել Գյումրի քաղաքի պատմական կենտրոնում:



Ծրագրի նպատակն է ծանոթացնել զբոսաշրջիկներին Հայաստանի պատմամշակութային հուշարձաններին, ինչպես նաեւ զարգացնել զբոսաշրջությունը Հայաստանում:



«Գյումրի. Վերածնունդ» ծրագիրը «ԱՄԱՐ» մշակութային հասարակական կազմակերպությունն իրականացնում է 2008 թվականից:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---