Doric Hall-ում տեղի կունենա գեղանկարիչ Դանիել Վարուժան Էջինյանի ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - «Ազատության գույները» ցուցահանդեսը կբացվի օգոստոսի 31-ին Doric Hall-ում (ԱՄՆ, Մասաչուսեթսի նահանգ):



Ցուցահանդեսի գլխավոր կտավը կլինի 2001թ. սեպտեմբերի 11-ի Նյու Յորքի ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված նկարը:



Ցուցահանդեսում կցուցադրվի գեղանկարիչ Դանիել Վարուժան Էջինյանի ցուցահանդեսը: Հեղինակն արտահայտել է Ամերիկայի իր տեսլականը, որը դարձել է նրա երկրորդ հայրենիքը:



«Ազատության գույները» ցուցահանդեսը գեղարվեստական նախագիծ է, որի հովանավորն է կոնգրեսական Պիտեր Քութունջյանը: Ցուցահանդեսը կտեւի մինչեւ սեպտեմբերի 11-ը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---