Հայ-բրազիլական հարաբերությունների խորացման համար անհրաժեշտ է Բրազիլիայի հայկական համայնքի մասնակցությունը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետՏիգրանՍարգսյաննայսօրընդունել է ՀՀ-ումԲրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարսելա Մարիա Նիկոդեմոսին, հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը: Շնորհավորելով դեսպանին` պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում տիկին դեսպանն իր կարեւոր ներդրումը կբերի երկու երկրների հարաբերությունների ընդլայնմանը:



Տիկին Նիկոդեմոսը շնորհակություն է հայտնել վարչապետ Տիգրան Սարգսյանին ջերմ ընդունելության համար եւ պատրաստակամություն հայտնել հնարավորինս աջակցել Հայաստանի կառավարության կողմից առաջարկվող ծրագրերին: Նա նշել է, որ Բրազիլիան արտերկրում մեծ ներդրումներ կատարող երկիր է եւ կարող է քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ներդրումային ծրագրեր:



ՀՀ վարչապետըեւ դիվանագետը, հայ-բրազիլական առեւտրատնտեսական հարաբերությունները եւ երկու երկրների միջեւ ներկա ապրանքաշրջանառության ծավալները համարել են անբավարար, նկատելով, որ այս ոլորտում զարգացման զգալի ներուժ գոյություն ունի: Այդ ներուժի լիարժեք բացահայտման եւ միմյանց շուկաներին, ապրանքատեսականուն, պահանջարկին ծանոթանալու, գործարար կապերն ամրապնդելու տեսանկյունից կարեւորվել է տեղեկատվության փոխանակումն ու գործարար հանդիպումների կազմակերպումը:



Անդրադառնալով Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ առեւտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարին, Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ երկու երկրների միջեւ համագործակցության խորացման համար անհրաժեշտ է արդյունավետ օգտագործել նաեւ Բրազիլիայում ազդեցիկ հայ համայնքի հնարավորությունները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---