Դավիթ Շահնազարյանը ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Օսկանյանին հրավիրել է հրապարակային բանավեճի

PanARMENIAN.Net - «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ իրադրությունը մեծ անհանգստություն է առաջ բերում, եւ նրանում, որ ԼՂՀ-ն չի մասնակցում բանակցություններին, մեղավոր են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Վարդան Օսկանյանը»,- այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող խորհրդի անդամ Դավիթ Շահնազարյանը:



Նրա խոսքով, այն, որ այսօր ՀՀ ղեկավարությունը խոսում է բանակցային գործընթացին ԼՂՀ ուղղակի մասնակցության անհրաժեշտության մասին, պարզապես պատասխանատվությունից խուսափելու միջոց է, սկսած Վարդան Օսկանյանից:



ՀԱԿ համակարգող խորհրդի անդամ Դավիթ Շահնազարյանը նաեւ ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար Օսկանյանին հրավիրել է հրապարակային բանավեճի, որպեսզի ապացուցի նրա պատասխանատվությունը ԼՂՀ շուրջ այսօրվա իրադրության համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---