Վերահսկիչ պալատի զեկույցը պարզություն կմտցնի ՀՀ բյուջեում

PanARMENIAN.Net - Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։



Վարչապետը տեղեկացրել է, որ նիստից առաջ ինքը ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի հետ քննարկել է պալատի հաշվետվությունների մանրամասները եւ շարունակել.

«Վերահսկիչ պալատի կողմից իրականացվող եւ իրականացված աշխատանքները մեզ համար չափազանց օգտակար են լինելու 2010թ. պետական բյուջեի կազմման ժամանակ։ Մասնավորապես նախորդ տարիների ընթացքում թույլ տրված խախտումները, բացթողումները, չարաշահումները մեզ հուշում են, թե որտեղ մենք ունենք մեր ֆինանսական միջոցները տնտեսելու ռեզերվներ։ Միեւնույն ժամանակ մենք արձանագրեցինք, որ արդեն իսկ հայտնաբերված խախտումների վերաբերյալ կային ստանձնած պարտավորություններ` վերականգնելու պետությանը հասցված վնասները։ Ցավոք, այդ միջոցները դեռեւս ամբողջությամբ չեն վերականգնվել։ Ես խնդրում եմ բոլոր շահագրգիռ մարմիններին, որոնք առնչվել են Վերահսկիչ պալատի եզրակացությունների հետ, ծանոթ են հաշվետվություններին, ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ, որպեսզի գումարներն ամբողջ ծավալով վերականգնվեն»,-ասել է վարչապետը։
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---