GSP+ համակարգը կբարձրացնի հայկական ապրանքների մրցունակությունն եվրոպական շուկաներում

PanARMENIAN.Net - Ուրբաթ օրը կազմակերպված պրակտիկ կուրսի հիմնական նպատակն էր ծանթացնել հայկական բիզնես հանրությանը ճգնաժամի պայմաններում GSP+ համակարգի օգտագործման առավելությունների հետ: Այդ մասին լրագրողներին է հաղորդել էկոնոմիկայի փոխնախարար Վահե Դանիելյանը Երեւանում մեկնարկած աշխատանքային հանդիպմանը, որը նվիրված էր ՀՀ-ում Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգի (GSP+) բարելավված ռեժիմի կիրառմանը` ԵՄ-ի «Տեխնիկական աջակցության եւ տեղեկատվության փոխանակման գործիք» (TAIEX) ծրագրի շրջանակներում:



Նրա խոսքերով, այդ համակարգը բարդ կառուցվածք ունի, որ կազմված է ադվալորային ու սակագնային տարրերից առանձին կամ համատեղ: «Եթե ապրանքի հանդեպ կիրառվում է միայն ադվալորային կամ միայն սակագնային դրույք, ապա այդ դեպքում դրույքն ամբողջապես վերացվում է»,-պարզաբանել է նա: Դանիելյանը հավելել է, որ եթե ապրանքն ունի եւ ադվալորային, եւ սակագնային դրույք, ապա ադվալորային դրույքը մնում է (ապրանքի հարկադրումը կախված է նրա քաշից), իսկ սակագնայինը` դուրս է մնում: «Եթե մենք խոսում ենք ծավալների մասին, ապա եթե արտաքին առեւտրում կա շուրջ 10 000 ծածկագրային անվանում, ապա այդ անվանումների 80 տոկոսի հանդեպ կիրառելի է GSP+ համակարգը, իսկ տոկոսադրույքը կարող է հասնել ողջ ապրանքի արժեքի 52 տոկոսին եւ այն հավասարվում է 0 տոկոսի»,-ասել է նա: Փոխնախարարը նշել է, որ նման համակարգը բարձրացնում է հայկական ապրանքների մրցունակությունն, առավելություն տալով այն երկրներին, որոնք ձգտում են իրացնել իրենց ապրանքները եվրոպական շուկաներում:



Դանիելյանը հաղորդել է, որ զգալի նախապատրաստական աշխատանք է տարվել, համապատասխանեցնելու համար եվրոպական չափանիշներն ու հայկական օրենսդրության պահանջները ու նախարարության աշխատանքըն ընդհանուր առմամբ, որի արդյունքում Հայաստանը միացավ ԵՄ 27 կոնվենցիաներին: «Մենք պետք է հասկանանք, թե ինչ պարտավորություններ է ստանձնում ՀՀ-ն, քանի որ GSP+ համակարգը շնորհվում է երկրին երեք տարին մեկ, ուստի այս առումով մենք պետք է առավել հետեւողական լինենք»,-ասել է փոխնախարարը:



Մինչեւ տարեվերջ ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ գործում էր Արտոնությունների ընդհանրացված համաձայնագիրը (GSP), որի համաձայն հայկական ապրանքներն արտահանվում էին եվրոպական շուկա իջեցված սակագներով: Իսկ 2009 թ. հունվարի 1-ից Հայաստանն անցավ Արտոնությունների ընդհանրացված համաձայնագիրը (GSP+) բարելավված ռեժիմի կիրառմանը: GSP+-ը վերաբերում է ապրանքների շուրջ 6400 անվանումների, որոնց համար գործում է զրոյական մաքսային տուրք կամ զրոյին մոտ դրույքներ:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---