ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն ու Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

PanARMENIAN.Net - Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն ու Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Փոխըմբռնման հուշագիր են ստորագրել: Այսօր ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության ու Հայկական Կարմիր խաչի ընկերության համագործակցության առաջին քայլը ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգերլմանն ուղղված արշավն է: Ակցիան մի քանի փուլերից է կազմված եւ միջոցառումներից, որոնց ընթացքում կտարածվեն իրազեկման թերթիկներ եւ կկազմակերպվեն հասարակական միջոցառումներ` «Մենք հոգ ենք տանում» կարգախոսով:



«Մենք պետք է հող ստեղծենք հանրության իրազեկման համար: Գիտելիքներն ու իրազեկության բարձր մակարդակը թույլ կտան ավելի արդյունավետ աշխատանք տանել հիվանդության կանխարգելման ուղղությամբ: Եթե մենք արժեվորում ենք մեր ապագան, մենք պարտավոր ենք ազատ մտածել եւ չամաչենք հետազոտվել վարակի հայտնաբերման համար »,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:



Իր հերթին Հայկական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանը կարեւորել է երիտասարդների իրազեւկումը սոցիալական առողջապահության ոլորտում եւ կոչ է արել պաշտպանվել տարբեր հիվանդություններից:



Ակցիայի շրջանակներում ՀՀ բոլոր մարզերում կտեղադրվեն վահանակներ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի մասին սեղմ տեղեկատվությամբ:



Երկու կազմակերպությունների ներկայացուցիչները հուշագրի կնքումից առաջ արյան թեստ հանձնեցին` ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտվելու նպատակով:
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---