Հայաստանը շահագրգռված է Լատինական Ամերիկայի երկրների հետ ռազմական համագործակցության զարգացման հարցում

PanARMENIAN.Net - Օգոստոսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Մարսելա Նիկոդեմոսին:



Շնորհավորելով դիվանագետին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ` պաշտպանության նախարարը հույս հայտնեց, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-բրազիլական հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն եւ կընդգրկեն համագործակցության նոր ոլորտներ:



Ընդգծելով Լատինական Ամերիկայի երկրների եւ մասնավորապես Բրազիլիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, ներառյալ պաշտպանական բնագավառում հարաբերությունները զարգացնելու Հայաստանի շահագրգռվածությունը` Ս. Օհանյանն առաջարկեց կազմակերպել փորձագիտական խմբերի փոխայցելություններ:



Հանդիպման ընթացքում նշվեց, որ պաշտպանական համագործակցության զարգացմանը մեծապես կնպաստի Բրազիլիայի ռազմական կցորդի հավատարմագրումը Հայաստանում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---