Երեւանում է գտնվում հանրահայտ օպերային երգչուհի Ելենա Օբրազցովան

PanARMENIAN.Net - Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային թատրոնի տնօրենի եւ ՀՀ մշակույթի նախարարության հրավերով Երեւանում է գտնվում աշխարհահռչակ օպերային երգչուհի Ելենա Օբրազցովան: Ինչպես հայտնի է դարձել Pan.ARMENIAN.Net-ին, իր առաջին երեկոն Հայաստանի մայրաքաղաքում օպերային երգչուհին անց է կացրել Լեւոն Մալխասյանի ջազ-ակումբում: Օգոստոսի 5 առավոտյան տեղի կունենա մամլո ասուլիս, որի ժամանակ Օբրազցովան կպատմի իր ծրագրերի մասին:



Ելենա Օբրազցովան (մեցո-սոպրանո) ծնվել է 1939թ. հուլիսի 7-ին: ԽՍՀՄ ժողովրդական դերասանուհի է (1976), ՌԴ Լենինյան ու պետական մրցանակների դափնեկիր, Սոցիալիստական աշխատանքի հերոս: 2007 թվականի հունիսից մինչեւ 2008 թվականի հոկտեմբերը զբաղեցնում էր Միխայլովսկի օպերային թատրոնի (Սանքտ Պետերբուրգի նախկին Մուսորգսկու անվան օպերային թատրոն) գեղարվեստական ղեկավարի պաշտոնը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---