Իգոր Կլիմկոն խորհուրդ է տալիս Հայաստանի պետմարմիններին կայքերը տեղակայել սեփական սերվերներում

PanARMENIAN.Net - Այսօր «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline) եւ «Սպառողների իրավունքների պաշտպանության» հասարակական կազմակերպության միջեւ համագործակցության մասին հուշագրի ստորագրման արարողությունից հետո «ԱրմենՏելի» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, պատասխանելով լրագրողների հարցերին այն մասին, թե «ԱրմենՏել» ընկերությունն իբր ագելափակել է հայկական կառավարական կայքէջերից օգտվելու հնարավորությունը (նման հայտարարություն էր արել «Arminco» ընկերության տեխնիկական տնօրեն Գրիգորի Սաղյանը), պատասխանել է, որ «ԱրմենՏելը» պարզել է խնդիրների աղբյուրն` օգտվելու դժվարություններ են առաջանում միայն այն կայքերում, որոնք հիմնված են «Arminco» ընկերության սերվերի վրա:



Այս առնչությամբ, Կլիմկոն նշել է, որ դեռեւս 2008թ. «Arminco» ընկերությունը նվազեցրեց պիրինգի (ինտերնետ-օպերատորների տեխնիկական գործակցություն ցանցերի միջեւ տրաֆիկի փոխանակման ոլորտում) թողունակության կարողությունը մինչեւ 32 Կբ/վայրկ, եւ ավելացրեց միայն այն բանից հետո, երբ «ԱրմենՏել» ընկերությունը դիմեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:



Հաշվի առնելով այս իրադարձությունները` Իգոր Կլիմկոն խորհուրդ տվեց Հայաստանի պետմարմիններին, որոնց կայքէջերի մեծ մասը հիմնված է «Arminco»-ի սերվերի վրա, իրենց կայքերը տեղակայել ոչ առեւտրային սերվերներում:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---