Միխայիլ Ալեքսանդրով. Մեթյու Բրայզայի փոխարինումն ազդանշան է Ադրբեջանի համար

PanARMENIAN.Net - «ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնականի պաշտոնում Մեթյու Բրայզայի փոխարինումը Կոսովոյում ԱՄՆ նախկին դեսպան Թինա Քեյդենաուով բավական հետաքրքիր ազդանշան է Ադրբեջանի համար»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԱՊՀ երկրների Կովկասի Ինստիտուտի բաժնի ղեկավար Միխայիլ Ալեքսանդրովը: Նրա խոսքով, այդ պաշտոնին հենց Թինա Քեյդենաուին` Կոսովոյի անկախության ծրագրի հեղինակին նշանակելու փաստը խոսում է այն մասին, որ ԱՄՆ վերջապես որոշել է մասնագետի նշանակել, ով արդեն ծանոթ է ղարաբաղյան հիմնախնդրին նույնացող մեկ այլ հակամարտության:



«Մեթյու Բրայզան իրեն լավ չմատուցեց»,- ասել է ռուս փորձագետը` նեշոլվ, որ բրայզան հաճախ նյարդային միջավայր էր ստեղծում բնակցությունների ժամանակ, ինչով առաջ էր բերում հակամարտության կողմերի դժգոհությունը: Ընդ որում, Ալեքսանդրովը միանգամայն նորմալ է համարել, որ ԱՄՆ վերջապես այդ պաշտոնին փորձառու մեկին են առաջարկել:



Ալեքսանդրովը նաեւ նշել է, որ եթե նույնիսկ Թինա Քեյդենաուն նշանակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, դա ուժեղ չի ազդի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վրա: «Ղարաբաղյան հիմնախնդրի լուծումն առաջին հերթին կախված է ԼՂՀ ժողովրդից եւ Հայաստանի ու Ռուսաստանի աջակցությունից»,- նշել է Միխայիլ Ալեքսանդրովը:



Օգոստոսի 10-ին Թբիլիսիում Մեթյու Բրայզան հայտնել է, որ Թինա Քեյդենաուն կզբաղեցնի ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով տեղակալի օգնականի պաշտոնը` փոխարինելով Մեթյու Բրայզային:



Բրայզայի իրավահաջորդը` Թինա Քեյդենաուն, երկու տարի աշխատել է Կոսովոյում ԱՄՆ առաքելության կազմում, նախքան նրան կնշանակեին Կոսովոյում ԱՄՆ դեսպան: Իսկ մինչ այդ, նա երեք տարի աշխատել է որպես Սարաեւոյում ԱՄՆ առաքելության ղեկավարի տեղակալ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---