Արազ Ալիզադեն Թինա Քեյդենաուի հնարավոր նշանակման մասին. «Մենք պեք է շտապ ինչ-որ բան ձեռնարկենք»

PanARMENIAN.Net - «Երկար ժամանակ Կոսովոյում աշխատած ամերիկացի դիվանագետի նշանակումը ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահի պաշտոնում մեզ համար ոչ մի լավ բան չի խոստանում: Փաստացի այդ կինը Կոսովոյի անկախության հեղինակն է, ինչպես կարելի է այդքանից հետո նրան վստահել», - հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Արազ Ալիզադեն` մեկնաբանելով Մեթյու Բրայզայի խոսքերն այն մասին, որ մոտ ապագայում իրեն ԵԱՀԿ ՄԽ-ում ԱՄՆ-ը ներկայացնող համանախագահի պաշտոնում կփոխարինի Թինա Քեյդենաուն:



«Ղարաբաղյան հակամարտությունը միակ հակամարտությունն է, որտեղ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի դիրքորոշումները համընկնում են, հենց դա էլ ինձ անհանգստացնում է: Ես մեծ տագնապ եմ ապրում այն առնչությամբ, թե արդյո՞ գերտերությունները նենգ ծրագիր չեն մշակել մեր հանդեպ: Ղարաբաղի անկախությունն Ադրբեջանի, եւ ոչ միայն վերջինիս, Թուրքիայի նույնպես, պարտությունն է: Ուստի կարծում եմ, որ մենք պետք է շտապ ինչ-որ քայլեր ձեռնարկենք, քանի դեռ անուղղելին տեղի չի ունեցել: Ամբողջ խնդիրը նրանում է, որ ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում հզոր հայկական լոբբին չի հանգստանա, մինչեւ Ղարաբաղը չպոկի Ադրբեջանից: Ուստի մենք պետք է համախմբվենք եւ դիմակայենք այդ դրսեւորումներին», - ասել է Ա. Ալիզադեն:



Այն հարցին, թե ինչպիսին կլինի Թուրքիայի դիրքորոշումը, Ա. Ալիզադեն պատասխանել է, որ Թուրքիան այժմ հետաքրքրություն չի ներկայացնում ԱՄՆ-ի համար: «Իրոք, նա կարեւոր երկիր էր ԱՄՆ-ի համար սառը պատերազմի

ժամանակ, սակայն այժմ նա կորցրել է իր երբեմնի նշանակությունը, ուստի նրա կարծիքը ոչ մեկի համար նշանակություն չի ունենա: Այո, մեզ կվերադարձնեն այդ յոթ շրջանները, սակայն շատ թանկ գնով, այդ դեպքում մենք պետք է հրաժեշտ տանք Ղարաբաղին: Ուստի, այդ ծրագրերը ձախողելու նպատակով, մենք պետք է պատերազմի նախապատրաստվենք եւ բոլորին փաստի առաջ կանգնեցնենք: Այդ խնդրի լուծման այլ տարբերակ ես չեմ տեսնում», - նշել է նա:



Պատասխանելով այն հարցեին , արդյոք գերտերությունները չեն պատժի Ադրբեջանին, ինչպես նախկինում պատժել էին Սերբիային եւ Վրաստանին, քաղաքագետը նշեց, որ այդպիսի լուրերը դիտավորյալ կերպով տարածում են այն ուժերը, որոնց ցանկալի է Ղարաբաղի անջատումն Ադրբեջանից:



«Ադրբեջանը ոչ Վրաստանն է, ոչ էլ Սերբիան, մենք առավել շահավետ դիրքում ենք: Ռուսաստանին ձեռնտու չի լինի մեզ պատժելը` խուսափելով Հյուսիսային Կովկասում ապակայունացումից, իսկ Արեւմուտքին` էներգետիկ նախագծերի պատճառով: Ուստի մենք պետք է օգտագործենք զավթիչից մեր տարածքներն ազատագրելու իրավունքը: Առավել եւս, մենք մեր ձեռքին ունենք ՄԱԿ-ի զավթիչների դեմ ուժ կիրառելու իրավունք տվող 4 բանաձեւ», - ընդգծել է ադրբեջանցի քաղաքագետը, հաղորդում է 1news.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---