Հայաստանում կզբաղվեն անգրագիտության վերացմամբ հայկական կայքերի անվտանգության ապահովման հարցերում

PanARMENIAN.Net - «Տեղեկատվական պատերազմները եւ հայկական կայքերի վրա ադրբեջանական հակերների զանգվածային հարձակումները» թեմայով կայացած մամլո ասուլիսի ժամանակ Smart Systems հայկական ընկերության տնօրեն Ստեփան Ասլանյանը լրագրողներին հաղորդել է, որ Հայաստանում փորձագետների խումբ է կազմավորվում` հայկական կայքերի վրա հակերների հարձակումների դեմ պայքարելու նպատակով:



Մասնավորապես, երկօրյա քննարկումներից հետո խումբը որոշում էր կայացրել այսպես կոչված «chek list»-ի ստեղծման վերաբերյալ, որտեղ կտրվի անվտանգության այն պահանջների ցանկը, որին պետք է համապատասխանեն հայկական կայքերը: Այսինքն, ինչպես նշել է Ասլանյանը, կայքի անվտանգությամբ շահագրգռված անձինք, առաջին հերթին, պետք է ղեկավարվեն երկու չափորոշիչներով` նախ եւ առաջ հենց կայքի տեխնիկական եւ տեղեկատվական ապահավովածության մակարդակով, եւ երկրորդ` այն սերվերի անվտանգության մակարդակով, որում բազավորված է կայքը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---