Հայաստանում անցնում է ԿԽՀԿ վոլոնտյորների թիմերի Ազգային առաջնությունը

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում կայացել է Կարմիր Խաչի Հայկական Կազմակերպության (ԿԽՀԿ) վոլոնոտյորների թիմերի 10-րդ Ազգային առաջնության բացումը` նվիրված Ժնեւյան կոնվենցիաների 60-ամյակին: Իսկ օգոստոսի 15-ից երկու օրվա ընթացքում Ծաղկաձորում Կարմիր Խաչի Հայկական Կազմակերպության երիտասարդ վոլոնոտյորները կմրցեն զանազան արտակարգ իրավիճակներում առաջին օգնություն մատուցելու իրենց հմտություններով:



«Ամենամյա առաջնության անցկացմամբ մենք գնահատում ենք մեր ուժերն ու աշխատանքը, որը կատարվել է զանազան բնական եւ տեխնոգեն աղետների ու դժբախտ պատահարների ժամանակ առաջին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ երիտասարդությանն ուսուցանելու մեկ տարվա ընթացքում»,- հոբելյանական առաջնության բացմանը ասել է վոլոնտյորների խմբերի ղեկավար, Կրամիր Խաչի Հայկական Կազմակերպությանն առընթեր ուսումնամեթոդաբանական կենտրոնի ղեկավար Վասիլի Պողոսյանը:



Մրցություններին կմասնակցեն 21-ից 10 թիմերը, որոնք անցնելով մեկ տարվա ուսուցումը, անցել են մրցության եզրափակիչ փուլ:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---