Բելմոնտում տեղի կունենա հայ ջազային երաժիշտների համերգ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 17-ին Կալիֆորնիայի Բելմոնտ քաղաքում տեղի կունենա «Jazz TWO+2» ջազային համերգը` հայ երաժիշտների մասնակցությամբ: Առաջին հայկական եկեղեցու բեմում ելույթ կունենան ԱՄՆ-ի հայ ջազային երաժիշտներ Ջոն Բաբոյանը (կիթառ), Կարեն Քոչարյանը (հարվածային), ինչպես նաեւ Հայաստանից երիտասարդ երաժիշտներ Արտեմ Մանուկյանը (բաս) եւ Արթուր Գրիգորյանը (սաքսոֆոն):



Արտեմն ու Արթուրն անցյալ տարի արժանացել էին կրթաթոշակի Բերկլիի ջազային երաժշտական քոլեջում ուսում ստանալու համար: Երաժիշտներին ծրագրին մասնակցել հրավիրել էր քոլեջի պրոֆեսոր Ջոն Բաբոյանը, որը երաժիշտների կատարումը լսել էր Հայաստանում Տաթեւիկ Հովհաննիսյանի հյուրախաղերի ժամանակ:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---