ԱՄՆ. Դատարանն արգելել է ցեղասպանության զոհերի հետնորդներին հայց ներկայացնել ապահովագրական ընկերությունների դեմ

PanARMENIAN.Net - ԱՄՆ բողոքարկման դաշնային դատարանը նախօրեին ընդունել է մի որոշում, որն արգելում է Հայոց ցեղասպանության զոհերի հետնորդներին չվճարված ապահովագրական պոլիսները վճարելու պահանջով հայց ներկայացնել օտարերկրյա ապահովագրական ընկերությունների դեմ, քանի որ ԱՄՆ կառավարությունը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:



երկու տարի առաջ Շրջանի դատարանի դատավոր Կրիստինա Սնայդերը Կալիֆոռնիայի օրենսդրության հիման վրա ընդունվեց որոշում, որը Հայոց ցեղասպանության հետնորդներին իրավունք տվեց հայց ներկայացնել երեք գերմանական ապահովագրական ընկերությունների դեմ: Սակայն օգոստոսի 20-ին այդ որոշումը չեղյալ հայտարարվեց:



«Ես այդ որոշումը վրդովիչ եմ համարում: Եթե հետեւենք դատարանի տրամաբանությանը, ստացվում է, որ բոլոր 40 նահանգները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, պետք է հրաժարվեն իրենց որոշումից»,- հայտնել է Լոս-Անջելեսի փաստաբան Բրայան Կաբատեկը, որը ներկայացնում է հայցվորներին, ում նախնիները զոհվել են Հայոց ցեղասպանության ժամանակ: «Դա շատ ցավալի օր է Ամերիկայի հայերի համար»,- նշել է նա` ավելացնելով, որ այդ որոշումն անհնար է դարձնում ապահովագրական պոլիսների, բանկային ներդրումների եւ սեփականության հատուցումը Հայոց ցեղասպանության զոհերի հետնորդների համար: Նա խոստացել է բողոքարկել այդ որոշումը գործի լսումները եւս մեկ անցկացնելու համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---