Ֆրենք Փալոուն. ԱՄՆ-ը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը

PanARMENIAN.Net - «Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ը պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը», - հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանին աջակցություն խմբի համանախագահ Ֆրենք Փալոունը: Սակայն, նրա խոսքերով, դրան հասնելը բավականին բարդ է, քանի որ կոնգրեսականների մեծ մասն այդքան մոտիկից ծանոթ չէ խնդրին: Բացի այդ, ԱՄՆ Պետքարտուղարությունը հանդես կգա Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման դեմ: Եվ ես վստահ չեմ, թե որքանով է Հայաստանը ձգտում դրան», - ասել է Ֆրենք Փալոունը:



«Թեեւ ես անձամբ կողմնակից եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը, սակայն չգիտեմ, թե որքանով է ԱՄՆ հայկական համայնքը նախապատվություն տալիս դրան: Ամերիկայի հայերը պետք է նախապատվությունը տան այն հարցերին, որոնց լուծումն առավել հավանական է: Իսկ քանի որ ԼՂՀ ճանաչման հարցը բավականին բարդ խնդիր է, ես խորհուրդ չէի տա այն ընդգրկել առավել գերակաների ցուցակում», - հայտարարել է կոնգրեսականը, հաղորդում է Armenian Reporter-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---