Կրասնոդարի ՌՀՄ նախագահը մտել է Սոչիի Օլիմպիական խաղերի կազմակերպման խորհրդի կազմի մեջ

PanARMENIAN.Net - Առաջին Հանրային խորհրդի նիստը 2014թ. ձմեռային Օլիմպիական խաղերի կազմակերպման վերաբերյալ կանցկացվի«Սոչի 2014» տեղեկատվական կենտրոնում չորեքշաբթի օրը, հայտնեց կենտրոնի ղեկավար Ալիսա Սիմոնյանը:«Հանրային խորհրդի ղեկավարությունը ստանձնեց ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրեն Վիտալի Իգնատենկոն` Սոչիում ծնված եւ քաղաքի պատվավոր քաղաքացի»,- ասաց նա:



Խորհրդի կազմի մեջ մտան նաեւ հունա-հռոմեական ոճի մեջ եռակի օլիմպիական չեմպիոն Ալեքսանդր Կարելինը, հայտնի թենիսիստ, անցյալում աշխարհի առաջին ռակետ Եվգենի Կաֆելնիկովը, Կրասնոդարի շրջանի եւ Սոչիի ակնառու հասարակական գործիչներ, նրանց թվում է նաեւ Ռուսաստանի Հայերի Միության հասարակական կազմակերպության նախագահ Հակոբ Կոչկոնյանը, Սոչիի Միքայել Հրեշտակապետի եկեղեցու վանահայր Հովհաննեսը:



Բացի այդ Խորհուրդի նիստին կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության նախագահի վարչակազմի փոխղեկավար Ալեքսեյ Գրոմովը, Սոչիի քաղաքապետ Անատոլի Պախոմովը, Համառուսական պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերության նախագահ Օլեգ Դոբրոդեեւը:



Հանրային խորհուրդը կվերլուծի հասարակական խնդիրները, որոնք առաջանում են քաղաքի բնակչության մոտ, որպեսզի կարողանա արագ արձագանքել դրանց, խորհրդատվություն տալ դաշնության, տարածաշրջանի եւ տեղային ինքնակառավարման իշխանության մարմիններին եւ նվազագույնի հասցնել քաղաքացիների անհարմարություններն այս լայնածավալ նախագծի իրականացման ընթացքում:



Բացի այդ, Խորհուրդը կօգնի Կրասնոդարի բնակիչներին աշխատանք գտնել օլիմպիական օբյեկտներում: Խորհուրդը պարբերաբար կհավաքվի Մոսկվայում եւ Սոչիում, 2014թ. Օլիմպիադայի ընթացող կազմակերպչական հարցերի քննարկման համար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---