«Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը դասընթացներ է անցկացնում Ղարաբաղի պաշտոնյաների համար

PanARMENIAN.Net - «Ամերիկացիները հանուն Արցախի» (AFA) կազմակերպությունը վերջերս ավարտեց ԼՂՀ պետական մարմինների համար նախատեսված դասընթացների երրորդ փուլը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել է AFA կազմակերպության գործադիր տնօրեն Սառա Լյուդվիգը: Այս անգամ AFA նախագիծը կենտրոնացված էր Լեռնային Ղարաբաղի պետական զարգացման երկու կողմերի վրա` բանակցությունների եւ հասարակայնության հետ Ղարաբաղի պետական մարմինների կապերի վրա: Դասընթացներն անցել են Լեռնային Ղարաբաղի ԱԳՆ-ում: Ընդհանուր առմամբ, նախագծին մասնակցել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի, ԱԳՆ, ԱԺ եւ «Արցախ» տեղեկատվական գրասենյակի 18 ներկայացուցիչ:



«Դասընթացները շատ օգտակար ու հետաքրքիր էին: Նրանք օգնեցին ավելի շատ բան իմանալու զանազան վայրերի մասին: Մենք ունեինք այդ դասընթացների կարիքը: Դրանք շատ կօգնեն մեզ մեր հետագա աշխատանքում»,- նշել են դասընթացների մասնակիցները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---