ՌՈՒՍԱՍՏԱՆԻ «ԼՈՒԿՕՅԼ» ՆԱՎԹԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ-ՋԵՅՀԱՆ ՆԱՎԹԱՄՈՒՂԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒՑ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի «ԼՈՒԿօյլ» նավթային ընկերությունը հրաժարվել է իր անմիջական մասնակցությունը բերել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շինարարության նախագծի իրականացմանը: Այդ մասին Լոնդոնում ընթացող միջազգային էներգետիկ կոնֆերանսի ժամանակ հայտարարել է ընկերության փոխնախագահ Ջիվան Չելոյանցը: «Մեր ընկերությունը չի ֆինանսավորի եւ չի մասնակցի նավթամուղի կառուցմանը»,-հայտարարել է նա: Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերին «ԼՈՒԿօյլի» նախագահ Վագիթ Ալեքպերովը Բաքվում հայտարարել էր, որ ընկերությունը անպայման կմասնակցի նախագծի իրականցմանը եւ հույս ունի բաժին ստանալ կոնսորցիումում 7,5 տոկոսի չափով: «ԼՈՒԿօյլի» ղեկավարների տրամադրության անսպասելի փոփոխությունը Բաքվում բացատրում են Ռուսաստանի կառավարության կողմից ցուցաբերած ճնշումով, որը ի սկզբանե դեմ էր Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շինարարությանը ռուսաստանյան նավթային ընկերությունների ներգրավմանը: Պաշտոնական Մոսկվան ժխտում է իր ազդեցությունը ընկերության ղեկավարության կողմից որոշման ընդունման գործընթացի վրա: Այնինչ, հայտնի է, որ Պետական Դումայում մի քանի անգամ լրջորեն քննարկվել է մի օրենքի ընդունման նպատակահարմարության մասին հարցը, որը կարգելեր ռուսաստանյան նավթային ընկերություններին մասնակցել Բաքու-Ջեյհան նավթամուղի կառուցմանը: Ինչը պատճառաբանվում էր այն բանով, որ դա «հակասում է Ռուսաստանի քաղաքական եւ տնտեսական շահերին»: Այդ նախաձեռնությանը աջակցելու մասին անցյալ տարվա նոյեմբերին հայտարարել էր նաեւ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վիկտոր Կալյուժնին: Իսկ օրերս Ռուսաստանի փոխվարչապետ Վիկտոր Խրիստենկոն հայտարարել է, որ Մոսկվան չի տեսնում Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի շինարարության նախագծի տնտեսական նպատակահարմարությունը:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---