ՀՀ ԱԳՆ ղեկավարը հերթական անգամ վստահեցրել է, որ հայ-թուրքական գործընթացը կապված չէ Ղարաբաղի հիմնախնդրի հետ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցը կապված չէ հայ-թուրքական փոխհարաբերությունների կարգավորման հետ: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:



«Այդ երկու գործընթացները բազմիցս փորձել են կապել միմյանց հետ, սակայն Արձանագրությունների հրապարակումից հետո մենք տեսանք, որ այդ երկու հարցերի միջեւ ոչ մի կապ չկա: Այդ մասին բազմիցս հայտարարել է ինչպես Հայաստանը, այնպես էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները»,- ընդգծել է Էդվարդ Նալբանդյանը: ԱԳ նախարարի խոսքով, եթե Անկարան կապում է այդ երկու հարցերը, ապա դա ոչ մի նշանակություն չունի:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---