ANCA-ն ԱՄՆ Կոնգրես է ներկայացրել Արձանագրություններին վերաբերող նկատողությունները

PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA) ամերիկյան կոնգրեսականներին է ներկայացրել ԱՄՆ հայկական համայնքի նկատողությունները Հայաստանի եւ Թուրքիայի համատեղ հայտարարության եւ հայ-թուրքական փոխհարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների վերաբերյալ: Այդ մասին ասվում է PanARMENIAN.Net ուղարկված ANCA հաղորդագրության մեջ: Հաղորդագրության համաձայն, սեպտեմբերի 1-ին ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ԱՄՆ Սենատ եւ Ներկայացուցիչների պալատ է ուղարկել մի հուշագրություն, որում անհանգստություն է հայտնել այն առիթով, որ Հայաստանին ստիպում են վտանգավոր զիջումների գնալ:



«Մենք անհանգստացած ենք, որ Հայաստանը, որը Թուրքիայի կողմից գտնվում է արգելափակման մեջ եւ որի վրա տնտեսական ու դիվանագիտական ճնշում են գործադրում, ստիպված է ընդունել պայմաններ, որոնք սպառնում են նրա անվտանգությանը, ապագային եւ շահերին: »,- նշվում է ANCA-ի հայտարարության մեջ: Պատմության հարցերի շուրջ հանձնաժողովի ստեղծման մասին դրույթը Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնելու եւ նրա ճանաչման միջազգային գործընթացը դադարեցնելու` Թուրքիայի մարտավարությունն է»,- ասվում է Արամ Համբարյանի ուղերձում: Դրանում նաեւ նշվում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ չեն կարող կայուն հարաբերություններ հաստատվել, եթե Անկարան չճանաչի իրականությունը եւ արդարացի չլուծի այդ հարցը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---