ՀՅԴ-ն անընդունելի է համարում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման սցենարը

PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում անցել է ՀՅ Դաշնակցության հանրահավաքը` նվիրված կուսակցության դիրքորոշմանը հայ-թուրքական մերձեցման հարցում: Կուսակցությունն անընդունելի է համարում երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորման նման սցենարը` ընդգծելով, որ գործընթացն ընթանում է ի վնաս հայ ժողովրդի շահերին:



Հավաքվածների առջեւ ելույթ ունեցած ՀՅԴ բյուրոյի անդամներ Հրանտ Մարգարյանը եւ Վահան Հովհաննիսյանը հայտարարեցին սերունդների իրավունքներն ոտնահարող պատմական հարցերի քննարկման անընդունելիությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---