Հայաստանում առաջին անգամ կկայանա Միշել Լեգրանի մենահամերգը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 12-ին Երեւան կժամանի ֆրանսիական հռչակավոր երգահան Միշել Լեգրանը, որը ծննդավայրում կտա իր առաջին մենահամերգը: Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում սեպտեմբերի 15-ին կկայանա համերգ, որտեղ հեղինակին կնվագակցի Պետական երիտասարդական կամերային նվագախումբը: Հայաստան իր նախկին այցելությունների ժամանակ Միշել Լեգրանը ելույթներ էր ունենում բացարձակապես հավաքային համերգերին:



Համերգի կազմակերպիչներն են` Հայաստանի Մշակույթի նախարարությունը` համատեղ City Lights Productions-ի հետ, որը գլխավորում է հայտնի հայկական ջազմեն Լեւոն Մալխասյանը:



«Միշել Լեգրանն, անկասկած, համաշխարհային երաժշտւթյան մեծություններից է, որն իր ստեղծագործություններով մեծ ազդեցություն թողեց շատ երաժիշտների վրա, այդ թվում նաեւ իմ: Նա ինքն է վարելու համերգը, նվագակցելու եւ հնարավոր է, որ երգի: Մի խոսքով `մարդ-նվագախումբ»,- ասաց Մալխասյանը:



Նա ավելացրեց նաեւ, որ համերգին երեւանյան հանդիսատեսը հնարավոր է` լսի Լեգրանի հայտնի մեղեդիների կատարումը նաեւ ջազային ստանդարտներ եւ ձայնային հորինվածքներ: Երգահանը Հայաստան է ժամանելու Քրիստիան Լեգրանի (վոկալ) եւ Քեթրին Միշելի(տավիղ) հետ:



Հայտնի գործիքավորող, դիրիժոր եւ դաշնակահար Միշել Լեգրանը ծնվել է Փարիզում 1932թ.: Նրա հայրը` Ռայմոնդ Լեգրանը, ֆրանսիական երգահան ու դերասան էր, մայրը` ազգությամբ հայ դաշնակահար Հայկանուշ Մարսել Տեր-Միքայելյանն էր: Առաջին երաժշտական փորձը Լեգրանը ստացավ հորից: 11 տարեկանում նա ընդունվեց Փարիզի կոնսերվատորիան, որն ավարտելուց հետո տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ մեղեդիներ էր գրում ֆիլմերի համար` «Շերբուրգյան անձրեւանոցները», «Աղջիկները Ռոշֆորից» եւ այլն: Լեգրանի ստեղծագործությունները կատարել են հանրահայտ դաշնակահարներ Օսկար Փիթերսոնը, Կաունթ Բեյսը, Չառլի Պարկերը: Միշել Լեգրանը «Գրեմիի» հնգակի եւ «Օսկարի» եռակի մրցանակակիր է:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---