Սեպտեմբերին Հայաստանում կանցնի «Ես եմ» V Միջազգային երիտասարդական կինոփառատոնը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 26-ին Հայաստանում կմեկնարկի «Ես եմ» V Միջազգային երիտասարդական կինոփառատոնը: Ըստ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցի, այս տարի փառատոնին մասնակցելու 224 հայտ է ներկայացվել, որոնցից ժյուրին ընտրել է միայն 135-ը: Այդ մասին Ռ.Գեւորգյանցը ասել է այսօր կայացած մամլո ասուլիսում:



Գեւորգյանցը մտահոգություն է հայտնել այս տարի փառատոնին ներկայացված երիտասարդ հայ կինեմատոգրաֆիստների ստեղծած գեղարվեստական ֆիլմերի ցածր մակարդակի վերաբերյալ:



«Երիտասարդների գեղարվեստական կինոժապավենների ցածր որակի պատճառը նրանց գրական աղքատ պաշարն է: Չէ որ դրամատուրգիան եւ ռեժիսուրան պետք է հիմնվեն հարուստ գրական հիմքի վրա, որը պետք է ունենա յուրաքանչյուր կինեմատոգրաֆիստ»,-ասել է Գեւորգյանցը:



«Ես եմ» V Միջազգային երիտասարդական կինոփառատոնը կանցնի սեպտեմբերի 26-30-ը: ՀՀ Ազգային կինոկենտրոնում վերանորոգման պատճառով, ցուցադրությունները կանցնեն «Մոսկվա» կինոթատրոնում:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---