Ղարաբաղյան հիմնախնդիրը Հայաստանի արտաքին քաղաքականության համար եղել եւ մնում է առաջնային

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության համար եղել եւ մնում է առաջնային: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին Ստեփանակերտում հայտնել է ՌԴ-ում Հայաստանի դեսպան Արմեն Սմբատյանը:



«Ղարաբաղի հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ երբեք երկրորդ պլան չի անցնի, այն միշտ մնալու է ուշադրության կենտրոնում»,- ընդգծել է հայ դիվանագետը:



Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ ամերիկյան ու ռուսական համանախագահների փոխարինմանը, Արմեն Սմբատյանն ավելացրել է, որ դա նորմալ գործընթաց է: «5-6 տարվա աշխատանքից հետո դիվանագետներին փոխարինում են եւ պետք չէ դրանում որեւէ արտասովոր բան փնտրել: Այսօր Երեւանն ու Բաքուն աստիճանաբար մոտենում են հակամարտության լուծմանը, բայց թե երբ եւ ինչպես այն կլուծվի, ցույց կտա ժամանակը»,- հայտնել է Սմբատյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---