Օլեգ Եսայան. ԱԱՀՈւ-ի կիրառումը կախված կլինի հակամարտության տիպից եւ աստիճանից

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ-ում Բելառուսի նախագահությունը կանցնի նույնքան հաջող, որքան Հայաստանի դեպքում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին Ստեփանակերտում ասել է Բելառուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը:



Անդրադառնալով Արագ արձագանքման հավաքական ուժերին` ԱԱՀՈւ-ին, հայ դիվանագետը նշել է, որ դրանք նախատեսվում են հակամարտությունների կանխման համար ՀԱՊԿ մասնակից երկրների տարածքում: «Բախումնային իրավիճակներում օպերատիվ ուժերը կգործարկվեն: Մեր տարածաշրջանի դեպքում այս հանգամանքը շատ կարեւոր է: Սակայն ԱԱՀՈւ-ի կիրառումը կախված կլինի հակամարտության տիպից եւ աստիճանից»,-ասել է Օ.Եսայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---