Milliyet. Ինչու՞ Թուրքիան պետք է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման կողմից լինի

PanARMENIAN.Net - «Չնայած, որ վերջին տարիների Հայաստանում կյանքը կայունացել է, այդ երկրի բնակչության թիվը շարունակում է նվազել: Դրան նպատում է հիմնականում այն, որ Հայաստանը մինչ օրս շատ բարդ տնտեսական դրության մեջ է գտնվում»,- գրում է թուրքական Milliyet թերթը: Հրատարակությունը հիշեցնում է, որ Թուրքիան Հայաստանի հետ իր սահմանը փակեց ի նշան Ադրբեջանի հանդեպ համերաշխության:



«Այսօր աշխարհում բնակվում է մոտ 8-10 մլն հայ, սակայն նրանց մեծ մասն արտասահմանում են բնակվում: ԿՀՎ ամենամյա հաշվետվությունների համաձայն, 2009թ. Հայաստանի բնակչությունը կազմել է 2 մլն 967 հազ.: Ինչպես երեւում է, հայերի մեծ մասը կազմում է Սփյուռքը: Հենց սփյուռքն է սկսել բողոքել եւ դժգոհությունն արտահայտել Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում տեղի ունեցած տեղաշարժերի առիթով: Հատկապես ակտիվ են իրենց դրսեւորում Եվրոպայի եւ Կենտրոնական Ամերիկայի հայկական համայնքները»,- ընդգծվում է հոդվածում:



Milliyet-ի կարծիքով, եթե ինքնին Հայաստանի բնակչության համար սահմանների հնարավոր բացումն օդի պես հարկավոր է, ապա Սփյուռքին ոչ մի կերպ չի ուրախացնում հարաբերությունների հնարավոր ջերմացումը: «Աշխարհի հայերի մեծամասնությունը դեմ է հարաբերությունների կարգավորմանը, ապա ինչու՞ Թուրքիան պետք է կողմ լինի»,- հարց է տալիս թուրքական թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---