The Economist. Կարելի է միայն գուշակել, թե որքան երկար է լինելու Երեւանի ու Անկարայի միջեւ գործընթացը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 31-ին Հայաստանի եւ Թուրքիայի համատեղ հայտարարությունը ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունների հրապարակումը կատարվեց, որպեսզի Հայաստանի նախագահը մեկնի Թուրքիա եւ պահպանի հաշտեցման արտաքին կողմը: Այդ մասին ասվում է հայտնի բրիտանական The Economist հրատարակության «Ֆուտբոլային դիվանագիտություն» հոդվածում: «Հանգամանորեն հաշվարկված է այն ժամանակը, որը նախատեսված է հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ներքին քաղաքական խորհրդատվությունների անցկացման համար, եւ որը սպառվում է ֆուտբոլային հանդիպման օրը: Թեեւ երկու երկրների միջեւ զանազան կապերն արագ են զարգանում, եւ հայ զբոսաշրջիկները հոսում են թուրքական ծովափ, երկու երկրների ընդդիմական ուժերի թշնամական ընկալումն այդ գործարքի հարցում շատ ուժեղ է»,- նշվում է հոդվածում:



Հոդվածի հեղինակը նշում է, որ Հայաստանում որոշ ուժեր երկրի նախագահին մեղադրում են Ղարաբաղի հանձնման մեջ: «Եթե ապրիլի 22-ի գործարքն ընդունվի, կա եւս մեկ արգելք. Հայաստանի եւ Թուրքիայի խորհրդարանները պետք է համաձայնություն տան եւ վավերացնեն այդ փաստաթղթերը»,- ընդգծված է հոդվածում: Բացի դրանից, հոդվածի հեղինակը հիշատակում է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հայտարարությունն այն մասին, որ սահմանը կարող է բացվել մինչեւ տարվա վերջը: «Բայց միեւնույն ժամանակ Ահմետ Դավութօղլուն հայտարարում է, որ Հայաստանի հետ խաղաղությունը կլինի այն դեպքում, եթե Երեւանը հաշտության պայմանագիր կնքի Բաքվի հետ: Ղարաբաղի շուրջ երկարատեւ բանակցությունները, երեւում է, փակուղի են մտել եւ թուրք նախարարը ճիշտ է նկատել, որ Հայաստանն ու Թուրքիան «երկար գործընթացի» սկզբում են գտնվում, իսկ թե որքան երկար գործընթացի, կարելի է միայն գուշակել»,- ասվում է հոդվածի վերջում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---