ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դասախոսություն է կարդացել ԵՊՀ-ում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ին Երեւանի պետական համալսարանում ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դասախոսություն կարդաց «ՎիվաՍել-ՄՏՍ` բիզնես, որն ունի առաքելություն» թեմայով: ԵՊՀ ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպմանը պարոն Յիրիկյանը ներկայացրեց բիզնեսի հաջողակ ռազմավարության եւ ցանցի տեխնիկական զարգացման, մարկետինգային ռազմավարության մշակման սկզբունքները, ինչպես նաեւ անդրադարձավ ընկերության սոցիալական պատասխանատվության օրակարգի հարցերին:



«Ուրախ ենք նորից հանդիպելու համալսարանի ուսանողներին` մեր երկրի ապագային: Մենք նաեւ ուրախ ենք, որ շատ ընկերություններ այսօր հետեւում են մեր օրինակին, որովհետեւ մենք միշտ կոչ ենք արել միանալ մեզ այս հարցում եւ ահա, վերջապես, մեր կոչն իրականություն է դառնում: Հայաստանն ուժեղ է մասնավոր սեկտորի այն ներկայացուցիչներով, ովքեր ցանկանում են իրենց գիտելիքը եւ փորձը ծառայեցնել կրթության նպատակներին. մենք հավատում ենք դրան եւ հենց այդպես էլ վարվում ենք»,- նշեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը:



«Պատահական չէ, որ այսօր ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանում առաջատար բջջային օպերատորն է. դա քրտնաջան աշխատանքի եւ, իհարկե, այս երկրի ապագայի հանդեպ հավատի արդյունք է: Մենք պատրաստ ենք շարունակել օգնության ձեռք մեկնել հասարակությանը եւ դրա ամենատարբեր սեկտորներին եւ բաց գիրք դառնալ նրանց համար: Այսպիսին պետք է լինի այն պատասխանատու կորպորատիվ քաղաքացին, որին մենք հավատում ենք»,- հավելեց Յիրիկյանը:



Դասախոսության հիմնական թեմաներից էր շարունակական նորարարության` այդ թվում առավել ժամանակակից ցանցի ապահովման եւ մատուցվող նոր ծառայությունների, դերը ընկերության աշխատանքի ընդհանուր արդյունավետության համար:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---