ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՔՎՈՒՄ ՑՐԵԼ Է ՀԱՅ ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԻ ԱԴՐԲԵՋԱՆ ԺԱՄԱՆՄԱՆ ԴԵՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՑՈՒՅՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

PanARMENIAN.Net - Այսօր Բաքվում սկսել է աշխատել ԵԱՀԿ հովանու ներքո անցկացվող բնապահպանմանը նվիրված համաժողովը: Համաժողովին մասնակցելու համար Բաքու է մեկնել նաեւ 13 մարդուց կազմված հայկական պատվիրակությունը: Համաժողովն անց է կացվում «Հայաթ Ռեջենսի» հյուրանոցում, որի հարեւանությամբ մի քանի ադրբեջանական կուսակցությունների կողմից բողոքի պիկետ է կազմակերպվել հայ բնապահպանների ժամանման դեմ: Պիկետի մասնակիցները գոչել են հակահայկական լոզունգներ եւ պատասխանատվության կոչել նրանց, ովքեր հրավիրել են հայերին Բաքու: Այսօր առավոտյան ցույցի մասնակիցներին ոստիկանությունը ցրել է: Ընդհարման ընթացքում մի քանի ակտիվիստներ ծեծվել են եւ ստացել տարբեր աստիճանի վնասվածքներ: Ոստիկանները ձերբակալվածներին նստեցրել են մեքենաները եւ տարել դեպքի վայրից: Ձերբակալվածների թվում է «Ղարաբաղի ազատագրման կազմակերպություն» ռադիկալ խմբավորման ղեկավար Ակիֆ Նաղին:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---