Շառլ Ազնավուր. Ես շատ ուրախ կլինեմ, եթե սահմանը բացվի

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ շատ լավ հարաբերություններ են հնարավոր, եթե համաձայնությունը լինի երկու կողմերից: Այդ մասին հայտարարել է Շվեյցարիայում Հայաստանի դեսպան, հանրահայտ շանսոնյե Շառլ Ազնավուրը: «Ես շատ ուրախ կլինեմ, եթե սահմանը բացվի, սակայն չի կարելի սխալվել, նման բաները հեշտ չեն տրվում, երկու կողմերից էլ կան մարդիկ, ովքեր դա չեն ցանկանում: Թուրքիայի հետ սահմանի բացումը շատ դրական քայլ կլինի Հայաստանի համար: Եթե սահմանը բացվի, դա Հայաստանին թույլ կտա դուրս գալ անշարժ դրությունից: Այժմ Հայաստանը ելէ ունի դեպի Իրան եւ մի քիչ էլ` դեպի Վրաստան, սակայն դա քիչ է, շատ քիչ է, որպեսզի երկիրը կարողանա զարգանալ»,- ընդգծել է Ազնավուրը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---