Թաթուլ Մանասերյան. Հարցը ոչ թե սահմանի բացումն է, այլ այն թե պատրաստ է արդյոք Հայաստանը մրցակցության

PanARMENIAN.Net - «Եթե վերլուծենք տնտեսական հարաբերությունների հաստատումը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ, ապա կարելի է ասել հետեւյալը. ըստ իս, Հայաստանը պատրաստ չէր անդամակցել ԱՀԿ-ին, ուստի բացասական հետեւանքները դրականից շատ էին: Նույնը կարելի է ասել նաեւ այս իրավիճակի մասին. իրո՞ք ՀՀ-ն պատրաստ է բաց քաղաքականության»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը: Նրա խոսքերով, հարցը նրանում է, թե իրոք հայկական ձեռնարկությունները այնքան հզորություն կունենան, որ կարողանան մրցակցել թուրքական ընկերություններին, չմոռանալով, որ նրանք շատ ավելի հզոր են եւ ֆինանսավորվում են միջազգային կազմակերպությունների կողմից, այսինքն նրանց մրցունակության մակարդակը բավականին բարձր է:



«Եթե Հայաստանը տնտեսապես պատրաստ լինի նման սուր մրցակցության, ապա չի բացառվում, որ հնարավորություն հայտնվի վերադարձնել մեր հողերը ոչ թե պատերազմով, այլ տնտեսապես, իսկ խոսքը գնում է Արեւմտյան Հայաստանի զգալի մասի մասին»,-ասել է հայ փորձագետը: Մանասերյանը նշել է, որ այդ տարածքները կարող են դիտարկվել որպես ազատ գոտիներ, մեկ այլ տարբերակ է` հայ կապիտալի ներդրումը, համատեղ ձեռնարկությունների հաստատումը եւ այլն: «Ես կարծում եմ, որ այս գործընթացը պետք է իրականացվի առանց ավելորդ շտապողականության: Անկախ նրանից, որ արդեն կան որոշակի ժամկետներ, դա չի նշանակում, թե որեւէ մեկը կարող է ստիպել մեզ որոշակի քայլ անել»,-ասել է Թ.Մանասերյանը` հավելելով, որ թեեւ այս գործընթացը կարելի է Հայաստանի որոշակի հաջողությունը համարել, այնուամենայնիվ, այս գործընթացն ինքնին մեծ սպառնալիք է ներկայացնում երկրի համար քաղաքական ու տնտեսական իմաստով:



«Հարցը ոչ թե սահմանի բացումն է, այլ այն թե պատրաստ է արդյոք Հայաստանը մրցակցության»,-ասել է հայ փորձագետը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---