Հայաստանի սփյուռքի նախարարությունը աջակցում է hsearch.am որոնողական համակարգի ստեղծմանը

PanARMENIAN.Net - Հայաստանի սփյուռքի նախարարության եւ hsearch.am (Hanguyc Team) որոնողական համակարգի հեղինակների խմբի միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր:



Հուշագիրը ստորագրել են` Հայաստանի սփյուռքի նախարարության տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների բաժնի ղեկավար Տիգրան Հարությունյանը եւ որոնողական համակարգի խմբի ղեկավար Մհեր Աբրահամյանը:



Հայաստանի սփյուռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանը դիմելով ներկաներին նշեց, որ նախարարությունը կանի իրենից կախված ամեն ինչ այդ նախագծի իրականացման համար:



Այսօր Երեւանում կայացավ հայկական hsearch.am որոնողական համակարգի շնորհանդեսը: Այս համակարգը մշակողների կողմից դիրքորոշվում է որպես միակ որոնողական համակարգ` ուղղված հայկական, հայալեզու եւ հայկական թեմատիկայով կայքերի որոնման եւ խմբավորման վրա:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---