Հայաստանի խորհրդարանի խոսնակն ու ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարը քննարկել են համագործակցության հեռանկարները

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 8-ին Ազգայինժողովի նախագահՀովիկ Աբրահամյաննընդունեց Համաշխարհային բանկի(ՀԲ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսին, հաղորդում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը:



Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը բարձր գնահատեց ՀԲ հետ Հայաստանի իշխանությունների համագործակցությունը եւ հայտնեց դրան նպաստելու Ազգային ժողովի պատրաստակամությունը: Այդ համատեքստում նա կարեւորեց ՀՀ Սահմանադրությամբ խորհրդարանին վերապահված վերահսկողական գործառույթների իրականացումը, մասնավորապես, Հայաստանին հատկացված դրամավարկային միջոցները երկրի տնտեսության համար լավագույնս օգտագործելու առումով:



Հանդիպման ընթացքումզրուցակիցներըքննարկեցին համաշխարհայինֆինանսատնտեսական ճգնաժամը եւդրաազդեցությունըՀայաստանի տնտեսությանվրա: Զրույցի ընթացքում նրանք նաեւ անդրադարձան ՀԲ օժանդակությամբ ՀՀ ԱԺ մասնագիտական եւ տեխնիկական կարողությունների զարգացման բնագավառում հնարավոր համագործակցության հեռանկարներին:



Հանդիպմանը մասնակցեց նաեւ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Արեւիկ Պետրոսյանը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---