Սթար սուպերմարկետում մեկնարկում է «Միշտ ցածր գին» ծրագիրը

PanARMENIAN.Net - «Սթար» ընկերությունը ցանցի վերակազմակերպման ծրագրի շրջանակներում, որը ենթադրում է նպատակաուղղվածություն գնորդների պահանջների առավելագույն բավարարմանը, անց է կացրել վերլուծություն, որի համաձայն, մարդկանց 90 տոկոսը գների ընդունելի մակարդակը չափազանց կարեւոր գործոն է համարում ամենօրյա սպառման ապրանքներ գնելիս:



«Հաշվի առնելով այդ գործոնը` «Սթարը» որոշում է կայացրել նոր գնային ռազմավարությամբ համալրել իր փրոմոակտիվությունը», - տեղեկացրել է «Սթարի» կոմերցիոն տնօրեն Նարինե Ավետիսյանը: Նրա խոսքերով, ի լրումն կանոնավոր գնային ակցիաների` ցանցի սուպերմարկետների աշխատանքում ներդրվել է հատուկ փրոմո-ծրագիր` «Միշտ ցածր գին» անվանումով: Դրա էությունն առաջարկվող ապրանքատեսականու գների մշտական եւ հետեւողական պահպանումն է միջին շուկայականից ցածր մակարդակում: Ռազմավարության հիմք են դարձել զանգվածային սպառման հիմնական ապրանքների 120 անվանումներ` սպառողական զամբյուղում ներառված սոցիալապես նշանակալի եւ բրենդային ապրանքներ, որոնք «Սթարի» գնորդների շրջանում առավել ժողովրդականություն վայելող եւ պահանջված ապրանքներ են: «Նման համակարգի շնորհիվ յուրաքանչյուր ընտանիք մեզ մոտ կգտնի իր ապրանքը, որը համապատասխանում է իր պահանջներին եւ հնարավորություններին», - ընդգծել է Ն. Ավետիսյանը:



Հիշեցնենք, որ «Սթար» ընկերությունն արդեն ավարտել է միջազգային ստանդարտների հիման վրա բիզնեսի լայնածավալ վերակազմակերպմանը նպատակաուղղված աշխատանքների մի մասը` զարգացման նոր որակական մակարդակի ապահովման նպատակով, ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---